42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 3 տարի առաջ - 23:19 09-05-2023

Իսպանիայում բարձրացվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության հարցը

Մայիսի 4-ին դեսպանությունն իսպանական Pablo VI հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որի շրջանակներում ելույթներով հանդես են եկել դեսպան Սոս Ավետիսյանը, Pablo VI հիմնադրամի գլխավոր տնօրեն Խեսուս Ավեսուելան, UNED համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, լրագրող Ալֆրեդո Իդալգո Լավիեն, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող, «Հայոց ցեղասպանությունը» իսպաներեն գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Բալեարյան կղզիների խորհրդարանի պատգամավոր Մաքսո Բենադալը, Հրեա-քրիստոնեական ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Մայտե Ռոդրիգեսը, Գնչուական մշակույթի ինստիտուտ-հիմնադրամի համակարգող Ամարա Մոնտոյա Գաբառին, «Արդարություն և խաղաղություն» ՀԿ նախագահ Մատա Պաստրանան, «Շարժում՝ ընդդեմ անհանդուրժողականության» ՀԿ նախագահ Էստեբան Իբառան։ Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն իսպանական հանրային շրջանակներում, ինչպես նաև Իսպանիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը՝ մասնավորապես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։

Հաջորդիվ Կոմիտասի ստեղծագործությունների և հայկական այլ երգերի կատարումներով հանդես են եկել իսպանաբնակ դուդուկահար Նորիկ Սահակյանը և մենակատարուհի Քրիստինե Ղարիբյանը։

Համաժողովի ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։

Ամենից շատ դիտված