Ներքին 3 տարի առաջ - 18:08 04-05-2023

Նիդերլանդներից ժամանած փորձագետների թիմը հանդիպել է առողջապահության նախարարի հետ

Նիդերլանդներից ժամանած փորձագետների թիմը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց աջակցությամբ Երևանի և մարզերի բուժաշխատողների համար անցկացվել է սիմպոզիում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել փորձագետներին` բուժհաստատությունների կառավարման նոր մոտեցումներ ներկայացնելու, բուժաշխատողների հմտությունների կատարելագործման հարցում ներդրում ունենալու համար:

Փորձագետները ներկայացրել են առողջության համապարփակ ապահովագրության, առաջնային օղակի հոլանդական մոդելը, զսպումների և հակակշիռների վրա գործող հիմնադրամի կառավարման և որակի վերահսկողության չափանիշների ընտրության և մոնիտորինգի առաջարկներ ներկայացրել:

Դեսպան Նիկո Սխերմերսը պատրաստակամությունն է հայտնել շարունակել համատեղ ծրագրերը որակի և ապահովագրության համակարգի ներդրման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում