Արտաքին 3 տարի առաջ - 14:00 02-05-2023

Բաքուն հայտնում է՝ եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարել է՝ եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակը։ Այս մասին Հաջըզադեն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում՝ նախօրեին Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մեկնարկից անմիջապես հետո։

«Եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգթոնում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։




Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին