Արտաքին 3 տարի առաջ - 23:29 01-05-2023

Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացի է մահացել

ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Արտեմովսկի մոտ ամերիկացի վարձկանի մահվան մասին լրատվամիջոցների հրապարակումները, «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ «ԱՄՆ քաղաքացին» իսկապես մահացել է Ուկրաինայում։ Միաժամանակ հրաժարվել են նրա մասին կոնկրետ մանրամասներ հայտնել։

Երկուշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով մահացածի ընտանիքին, տեղեկացրել է, որ ԱՄՆ նախկին ծովային հետևակային Կուպեր Էնդրյուսը, ով մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին, մահացել է Արտեմովսկի մոտ (ուկրաինական անունը՝ Բախմուտ)։

26-ամյա տղամարդը ենթադրաբար հեռացել է Օհայոյից 2022 թվականի նոյեմբերին, իսկ նրա պայմանագիրը Ուկրաինայում օտարերկրյա լեգեոնի հետ ավարտվել է այս տարվա մարտին։

«Մենք կարող ենք հաստատել Ուկրաինայում ամերիկացի քաղաքացու մահը: Մենք կապի մեջ ենք մահացածի ընտանիքի հետ և ցուցաբերում ենք հնարավոր հյուպատոսական աջակցությունը: Հարգելով ընտանիքի զգացմունքները այս դժվար պահին՝ մենք պատրաստ չենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ»,- գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին