Արտաքին Մշակույթ 3 տարի առաջ - 13:00 27-04-2023

Հռոմի Պապը Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման։

Հաղորդվում է, որ Հռոմի Պապն անդրադարձել է «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուին՝ նշելով, որ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով թողել է աղոթքի գիրք, որում ձուլվել է հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը։ «Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»,- ասել է նա։

Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Նարեկացին իր ամբողջ կյանքն ապրել է Նարեկավանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով՝ նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։

Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում` արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով։

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այսպիսով Գրիգոր Նարեկացին դարձավ Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ