Արտաքին 3 տարի առաջ - 15:45 25-04-2023

Շվեդիան արտաքսում է հինգ ռուս դիվանագետների

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են արտաքսել հինգ ռուս դիվանագետի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Բիլստրյոմն ասել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեր տարածքում նրանց գործունեությունը անհամատեղելի էր նրանց դիվանագիտական ​​կարգավիճակի հետ»,- պարզաբանել է Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վիկտոր Տատարինցևը հրավիրվել է ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում Տատարինցևը տեղեկացվել է, որ դեսպանատան հինգ աշխատակիցներ ստիպված են եղել լքել երկիրը՝ Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայի հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու պատճառով։

ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մոսկվան մտադիր է պատասխանել իր դիվանագետների արտաքսմանը։

Նշվում է, որ 2022 թվականի ապրիլին Շվեդիան արտաքսել էր նաև երեք ռուս դիվանագետների։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, օրեր առաջ Գերմանիայի իշխանությունները որոշում էին կայացրել արտաքսել 20 ռուս դիվանագետների, ինչին հետևել էր Մոսկվայի պատասխան քայլը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը