Արտաքին 1 տարի առաջ - 16:17 01-12-2024

Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի հինգ դիվանագետների հրաժարականի մասին

Վրացական «Ֆորմուլա» հեռուստատեսությունը, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին, հայտնում է, որ ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությունում իր աղբյուրը, հրաժարական է ներկայացրել նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին:

«Mtavari» հեռուստաալիքի տվյալներով՝ բացի այդ, հրաժարական է տվել Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն:
Ըստ apsny.ge-ի՝ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին X-ում դեկտեմբերի 29-ին գրել է, որ լքում է իր պաշտոնը։

Նույն աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 30-ին հրաժարական է տվել նաև Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան, և հավելում, որ Եվրոպական կուրսից հրաժարվելու դեմ հայտարարություն են ստորագրել Վրաստանի ԱԳՆ-ի մինչև 150 աշխատակիցներ:

Նոյեմբերի 30-ի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք, որն ուղեկցվել է իրավապահների հետ բախումներով: Դեկտեմբերի 1-ին հանրահավաքի մասնակիցներն իրենց ակցիան շարունակում են Վրաստանի մայրաքաղաքի Ճավճավաձեի պողոտայում, որը փակ է:

Իրադրությունը Վրաստանում ավելի էր սրվել այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով