Ներքին 3 տարի առաջ - 12:59 25-04-2023

Մայիսի 1-ից շահագործման կհանձնվի ևս 4 երթուղի

Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեցին ևս երկու՝ 40 և 67 երթուղիները՝ փոքր դասի ավտոբուսներով։ Ամսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Թիվ 3 երթուղին կփոխարինվի MAN ավտոբուսներով՝ Նորքի 9-րդ զանգվածից Հարավ-արևմտյան թաղամաս, թիվ 18 երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն Zhong Thong ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից Մուշական։ 47 երթուղում կլինի փոփոխություն․ Նուբարաշենից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոն փողոցների հատման հատված, իսկ փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն Zhong Thong-երով, ևս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն»,-նշել է նա։

Խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը խոսեց նաև «Գազելների» տեխնիկական թերությունների, ձեռնարկված աշխատանքների ընթացքի մասին՝ ընդգծելով, որ խոստացել են երաշխիքային սպասարկում բերել շաբաթվա ընթացքում:

Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ «եթե շատ անկեղծ, այդ «Գազելներն» ի՞նչ վիճակում են», ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ունենք 100 «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներ, որոնց գրեթե 50 տոկոսը չի աշխատում:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ