Ավելին 3 տարի առաջ - 13:23 24-04-2023

Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ․ Ադրբեջանը տեռորիստ պետություն է․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին։ Նա սթորի բաժնում կիսվել է գրառմամբ, որտեղ ասվում է․

«Գիտակցումն ու ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ։ Այն շարունակ մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»։



Թանկյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ շարունակական ագրեսիային։ Նա կիսվել է Ապրիլի 23-ին՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահվան և Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերով․




«Ադրբեջանը տեռորիստ պետություն է։ Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր անօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին