Արտաքին 3 տարի առաջ - 18:45 22-04-2023

Թրամփը կրկին խոստանում է դադարեցնել ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, հերթական անգամ խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հատկանշական է, որ Թրամփը խոստանում է դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը նախքան իր երդմնակալությունը և Սպիտակ տուն վերադառնալը։ «Մենք ստիպված կլինենք կարգի բերել մեր քաղաքները և շատ բաներ անել, նույնիսկ նախքան ես նույնիսկ Օվալաձև գրասենյակում կլինեմ»,- ասել է նա։

Նախկին նախագահը տեղեկացրել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա համոզմամբ՝ ինքը և Պուտինի ստեղծված իրավիճակից ելք կգտնեն։

Ավելի վաղ Թրամփը կրկին հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում հեշտությամբ կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը՝ նախքան Սպիտակ տուն մտնելը։ Նա նաև պնդել էր, որ ԱՄՆ-ի միակ նախագահն է եղել, ում որոք Ռուսաստանը որևէ երկիր չի գրավել։

Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին, սակայն 2020 թվականի ընտրություններում չի կարողացել վերընտրվել։ Միևնույն ժամանակ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ