Արտաքին 3 տարի առաջ - 15:00 22-04-2023

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Էրքին Գադիրլին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի։

Ինչպես փոխանցում է ռուսական Инфотека-24 լրատվական պորտալը, Գադիրլին այս մասին ասել է ադրբեջանական Մուսավաթ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է, որ Ադրբեջանը չի բացում իր սահմանները, քանի որ կարող է պատերազմ լինել Իրանի հետ։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ հերթական ագրեսիայի համար թիրախ կարող են դառնալ Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանցի պատգամավորը հնարավոր նոր ագրեսիայի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի