Մշակույթ 3 տարի առաջ - 21:06 21-04-2023

Մարկ Տվենն ու կատուները

Այսօր ամերիկացի հայտնի կատակերգու և երգիծաբան Մարկ Տվենի հիշատակի օրն է։

Հայտնի է, որ նա մեծ սեր ուներ կատուների հանդեպ: Ավելին, գրողը կատուներին ավելի շատ էր սիրում, քան մարդկանց։

«Եթե հնարավոր լիներ մարդուն խաչասերել կատվի հետ, մարդկային ցեղատեսակը միայն կշահեր դրանից, բայց կատվայինն ակնհայտորեն կվատթարանար»,- մի առիթով ասել է նա:



Տվենը անկեղծորեն հավատում էր, որ առանց կատվի տունը տուն չէ, այլ միայն ժամանակավոր կացարան. «Ի՞նչ է ինձ պետք կյանքից՝ բացի այն կնոջից, որը ես պաշտում եմ․ կատու, ծեր կատու ձագերով»:

Նրա տանը միշտ տասնյակ փափկամազիկներ կային։ Տարբեր ժամանակներում Տվենի հետ միաժամանակ ապրել է մինչև 19 կատու։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր յուրահատուկ անունը։ Դրանցից են Բամբինոն, Բելզեբուբը, Ապոլինարիսը, Սատանան, Սին, Բուֆալո Բիլլը, Զրադաշտը, Պաղեստինը, Չատերբոքսը և այլն։



Նրանց բացարձակապես ամեն ինչ թույլատրված էր։ Այսպես, օրինակ, փափկամազիկներից մեկին թույլատրված էր պառկել վառ կարմիր սփռոցով ծածկված կլոր ճաշասեղանի վրա։ Մարկ Տվենը երբեք չի վռնդել իր սիրելիին՝ ամեն անգամ բացատրելով իր դուստրերին, որ սփռոցի կարմիր գույնն ընդգծում է նրա մորթու գեղեցկությունը։

Երբ գրողը վատ տրամադրություն ուներ ու զայրացած էր, նույնիսկ կատվի պես մռռում էր։ Դուստրերը՝ Սյուզին, Կլարան և Ժանը, որպեսզի տեսնեն նրան այդպիսին, դիտավորյալ բարկացրել են իրենց հորը, հետո զվարճացել։



Տվենի գլխավոր սիրելին Բամբինո անունով սեւ կատուն էր, որին նա սկսեց պահել կյանքի վերջին տարիներին։ Մարկ Տվենը Բամբինոյին սովորեցրել էր թաթով հանգցնել փոքրիկ լամպը: Գրողն այնքան էր հպարտացել Բամբինոյի այս հմտությամբ, որ նրա հյուրերից ոչ ոք չէր կարող դուրս գալ տնից՝ առանց նայելու այս յուրօրինակ ներկայացումը։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ