Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:51 18-04-2023

Ներկայիս իշխանությունը երևի ուզում էր Արտակ Գալստյանի հետ մոտիկից շփվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում այսօր տեղի է ունեցավ «Հանրային Ձայնը» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կալանքի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։

«Ես վստահ կարող եմ ասել, սա քաղաքական հետապնդում է։ Մեր ներկայիս չակերտավոր իշխանությանը ձեռնատու չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի մեզ նման ընդդիմություն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայնը» կուսակցության խորհրդի անդամ Լուսինե Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ «Հանրային Ձայն» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ ժողորվրդին օգնի վռնդել ներկա իշխանությանը․ «Մեր միակ նպատակը այս թրքամետ իշխանությանը վռնդել է։ Մենք թույլ չենք տալու, որ թուրք իշխանությունը տիրի Հայաստանում»։

Անդրադառնալով Գալստյանի ձերբակալմանը՝ Լուսինեն ասաց, որ կուսակցության անդամներից մի քանիսի բնակարանը խուզարկվել է․ «Առավոտյան 8։15 եկել են մոտ 20-հոգանոց շքախմբով, վերցրել են մեր հեռախոսները, նոթբուքները, ֆլեշկաները և այլ իրեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան