Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:03 17-04-2023

Դեմիրճյանի շնորհիվ Երևանն ապրում էր համաչափ զարգացում, պահպանում և ձևավորում իր ուրույն դիմագիծը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակի վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հայաստանի հասարակական ու քաղաքական մտքի պատմության լավագույն գործիչներից մեկի, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակն է։

Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, ով իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։
Առանձահատուկ էր նաև Դեմիրճյանի նվիրումը մայրաքաղաքին։ Նրա օրոք են կառուցվել ու շահագործման հանձնվել երևանյան կոլորիտի մաս կազմող, մի շարք գործառնական ու մշակութային տեսանկյունից կարևոր, պատմական կառույցներ, նա է ստանձնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը։ Դեմիրճյանի շնորհիվ Երևանն ապրում էր համաչափ զարգացում, պահպանում և ձևավորում իր ուրույն դիմագիծը։

Իր քաղաքի ու երկրի նկատմամբ ունեցած սերն էր Դեմիրճյանի գործունեության հիմքն ու առանցքը։ Երևանի հանդեպ ունեցած նման անմնացորդ նվիրումն այսօր էլ պետք է լինի օրինակելի մեր բոլորիս գործունեության համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի