Ներքին 3 տարի առաջ - 15:47 14-04-2023

Գյումրիում աշխատող քննիչից՝ մինչև դատավոր. ո՞վ է Սնանկության դատարանի` ԲԴԽ-ից առաջադրված նախագահը

10 կողմ և 0 դեմ ձայներով ԲԴԽ-ն երեկ որոշեց Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը։

«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը», - գրված է ԲԴԽ հայտարարության մեջ։
Թե ու՞մ է առաջադրել ԲԴԽ-ն նոր պաշտոնում և ի՞նչ կենսագրություն ունի Հովհաննիսյանը ՝ Oragir.news-ը ներկայացնում է կենսագրությունը.

Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։
Կրթություն
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ:

1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։
2002 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։
2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

ԲԴԽ-11-Ո-20 որոշմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը գործուղվել է Սնանկության դատարան՝ 2022 թվականի փետրվարի 14-ից 2023 թվականի փետրվարի 14-ը ներառյալ:


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին