Ներքին 3 տարի առաջ - 22:25 12-04-2023

Ոստիկանությունն ասում է՝ բացի դիմապակուց՝ մնացածն ինչ ուզում ես, արա

Ոստիկանությունը հատուկ սարքեր է ներկրել, որոնցով կկարողանա ստուգել ապակիների մգացվածությունը։ Այն դեռևս էքսպերտիզայի փուլում է, ինչից էլ կարելի է ենթադրել, որ սկսելու են մասսայական տուգանել։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովն ասաց, որ մեր երկրում գրեթե բոլոր մեքենաների ապակիները մգացված են, բայց մենք չենք կարող գտնել մի վարորդ, ում տուգանած լինեն վարորդի կողային ապակիների մգացման համար։

«Հայաստանում ներկայիս դրությամբ և բավականին երկար ժամանակ մեքենաների բոլոր ապակիները մգացված են՝ բացի դիմապակուց։ Միջոցներ չեն կիրառվում, հանրապետությունում եղած մեքենաների 98 տոկոսը մգացված ապակիներով է, մենք չենք կարող հիմա գտնել մի վարորդի, ում տուգանել են կողային ապակիների մգացման համար։ Տուգանում են դիմապակու մգացվածության կամ թաղանթապատված լինելու համար»,- ասաց Խաչատուրովը։

Խաչատուրովն ընդգծեց, որ վարորդի կողային ապակիների մգացման և տուգանքի չափ սահմանված է, բայց ոստիկանությունը չի տուգանում։

«Այսինքն՝ վարորդի կողային ապակիների մգացվածության չափ է սահմանված, և տուգանքի չափ նախատեսված է, բայց երկար տարիներ ոստիկանությունը դա հանդուրժում է, միջոցներ չի ձեռնարկում»,- ասաց նա։

Խաչատուրովի խոսքով՝ ոստիկանությունը հիմնական շեշտը դնում է դիմապակու վրա, եթե այն համապատասխանում է սահմանված նորմին, մնացած ապակիների մասով այդքան էլ ուշադիր չէ։

«Օրենքը չի սահմանում՝ մուգ թաղանթապատում պետք է լինի՞, թե՞ ոչ, միայն թաղանթի առկայությունը դիմապակում բավարար է, որ արդեն իսկ անձին տուգանեն»,- ասաց Խաչատուրովը և հավելեց,- «օրենքը չէ, բայց ոստիկանությունը ասում է՝ դիմապակուն ձեռք մի տուր, մնացած ապակիներն ինչ ուզում ես, արա»։

Խաչատուրովը ավելորդ համարեց կողային ապակիների մգացվածության համար սահմանված տուգանքից խոսելը․ «Երբ կունենանք կողային ապակիների համար տուգանք, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին, իմ տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը մտադիր չէ դեռևս տուգանելու կամ ինչ-որ միջոցներ ձեռնարկելու դիմացի կողային ապակիների մգացվածության համար։ Իսկ հետևի կողային ապակիների համար սահմանաչափ նախատեսված չէ, դրանում խնդիր չկա»,- ասաց նա։

Խոսելով դիմապակու մգացվածությունից՝ Խաչատորովն ասաց, որ մյուս խախտումների նման այդ խախտումն էլ է արձանագրվում և տուգանվում են։ Խաչատրյանն ասաց, որ այստեղ որոշակի բաց կա, քանի որ օրենքը թույլ չի տալիս նույնիսկ սպիտակ, թափանցիկ թաղանթներ օգտագործել, և դա ոչ թե օրենքի նպատակն է եղել, այլ ձևակերպումն է այդպես եղել, որ ոչ մի տեսակի թաղանթ չպետք է լինի։

«Բայց շատերը թափանցիկ «պլյոնկա» են անում, և եղել են դեպքեր, երբ դրսից է թաղանթապատումը եղել հարվածներից պաշտպանելու համար, բայց օրինակ՝ պարեկը տուգանել է զուտ օրենքը տառացի ընդունելու համար, բայց դրա հետ մենք համամիտ չենք, քանի որ դա հետաքրքրիր լուծում է գույքի պատճառվող վնասը նվազեցնելու տեսակետից»,- ընդգծեց Խաչատուրովը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին