Արտաքին 3 տարի առաջ - 17:15 04-04-2023

Ուկրաինացի ժողովուրդը պայքարում է մեր ազատության և եվրոպական ապագայի համար. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վիլնյուս կատարած այցելության շրջանակներում մասնակցել է Ուկրաինայի ազատության համար պայքարին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում դիմել են միջոցառմանը ներկա գտնվող ուկրաինացիներին։ Ինչպես փոխանցում է վրացական հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Լիտվան այն երկրներից է, որը Ուկրաինայի և Վրաստանի նման գիտի, թե ինչ է նշանակում ռուսական օկուպացիայի և ագրեսիայի փորձը: «Եվրոպայում շատերը կրկնում են, որ դուք պայքարում եք մեր ապագայի և մեր ազատության համար, բայց մենք փորձից գիտենք, որ դուք պայքարում եք մեր ազատության և եվրոպական ապագայի համար»,- ասել է նա։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ Վրաստանն ու Ուկրաինան միասին կլինեն Եվրոպայում։ Նրա խոսքով՝ դա կլինի Ուկրիանայի զինծառայողների և քաղաքացիների բացառիկ խիզախ պայքարի շնորհիվ, ովքեր միասին տանում են այս դիմադրությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Զուրաբիշվիլին քննադատել էր Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ նշելով, որ վերջիններս խոսում են նույն լեզվով, ինչ Մոսկվան, երբ խոսքը վերաբերում է Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացմանը։ Վրաստանի նախագահը նաև կարծում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի ապագա դիվանագիտական ​​կարգավորումը պետք է ներառի նաև Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ռուս զինվորականների դուրսբերման հարցը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին