Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:19 03-04-2023

Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երևանի կենտրոնում. Փաշինյանը՝ Արագածոտնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 3-ին, այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ 9.5 կմ-անոց ճանապարհահատված, որը հիմնանորոգվել է Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրով։

«Ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումը և սպասարկումը»,- նշել է վարչապետն ու հավելել.

«Եթե ճանապարհի եզրին կուտակվում է ավազը, հողը, հետո ճանապարհը շուտ քանդվում է: Այսինքն գծանշումները պետք է ժամանակին արվի: Գծանշումները պտք է թարմ լինի, կապ չունի, ճամփեն մեկ տարվա է, 2 տարվա, թե 3 տարվա: Եթե ճանապարհ է, գծանշումը պետք է նորմալ լինի: Համատարած ամբողջ հանրապետությունում նույն պրոբլեմը կա:

Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երևանի կենտրոնում: Գումարն ի՞նչ կապ ունի, եթե անում ենք գործը, պետք է մինչև վերջ անենք: Պայմանագիրը ստորագրած է, պետք է պարտադրեք, որ անեն»,-ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի