Արտաքին 3 տարի առաջ - 11:48 29-03-2023

ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ միջուկային ուժերի մասին տվյալների փոխանակումը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ միջուկային ուժերի մասին տվյալների փոխանակումը, ինչպես դա պարբերաբար տեղի է ունեցել մի քանի տարի շարունակ՝ ՌՀՍ-3 պայմանագրի հիման վրա: Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ այդ միջոցը ԱՄՆ-ի պատասխանն է պայմանագրին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սպիտակ տանը նաև հայտարարել են, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ-ն իրավունք ունի արձագանքել Ռուսաստանի կողմից ՌՀՍ-3 պայմանագրի խախտմանը և ընդունում է համաչափ և շրջելի հակաքայլեր, որպեսզի ստիպի Ռուսաստանին վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը»։

«Քանի որ Ռուսաստանի կողմից հայտարարված ՌՀՍ նոր պայմանագրի կասեցումը իրավաբանորեն անվավեր է, ԱՄՆ-ին, ըստ օրենքի, թույլատրվում է երկու տարին մեկ չթարմացնել մեր տվյալները՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից խախտումների»,-հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

2011-ի փետրվարին ստորագրված, 2021-ի սկզբին երկարաձգված եւ 2026-ին ավարտվող ՌՀՍ-3 պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք երկու երկրները կարող են տեղակայել, եւ սահմանում է պայմանագրի համապատասխանության ստուգման մեխանիզմներ: Այս պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տվյալներ են փոխանակում իրենց միջուկային ռազմավարական ուժերի վիճակի մասին:

Մասնավորապես, պայմանագրում կա երկու տարին մեկ անգամ տվյալների փոխանակման դրույթ, ըստ որի՝ երկրներից յուրաքանչյուրը մեկ այլ երկրի հայտարարագիր է ներկայացնում իր տեղակայված ռազմավարական առաքման միջոցների, արձակման կայանքների եւ մարտագլխիկների մասին, ներառյալ՝ երեք տեսակի առաքման միջոցների վրա տեղակայված մարտագլխիկների քանակը։ Զգալի քանակությամբ տեղեկատվություն տրամադրվում է նաեւ երկամյա փոխանակումների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ պայմանագրով պահանջվող ծանուցումների միջոցով։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալների վերջին փոխանակման տվյալներով՝ ՌԴ-ն հայտարարել է 1447 տեղակայված ռազմավարական մարտագլխիկների մասին։

Ե՛վ ԱՄՆ-ն, եւ՛ ՌԴ-ն մինչեւ 2018 թվականի փետրվարի 5-ը կատարել են ռազմավարական միջուկային զենքի կենտրոնական սահմանափակումները, որոնք սահմանված են ՌՀՍ-3 պայմանագրով, եւ այդ ժամանակից ի վեր նրանց միջուկային պաշարները մնում են սահմանված կամ ցածր մակարդակում։ Այդ սահմանափակումները ներառում են՝

- 700 տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ՄԲՀ), տեղակայված սուզանավային բալիստիկ հրթիռներ (ՍԲՀ) եւ տեղակայված ծանր ռմբակոծիչներ՝ հարմարեցված միջուկային սպառազինությունների կիրառման համար;

- 1550 միջուկային մարտագլխիկներ տեղակայված ՄԲՀ-ների, ՍԲՀ-ների եւ ծանր ռմբակոծիչների վրա, որոնք հարմարեցված են միջուկային զենքի օգտագործման համար (յուրաքանչյուր այդպիսի ծանր ռմբակոծիչ հաշվարկվում է որպես մեկ մարտագլխիկ այս սահմանափակման շրջանակներում);

- 800 տեղակայված եւ չտեղակայված ՄԲՀ արձակման կայանքներ, ՍԲՀ արձակման կայանքներ եւ ծանր ռմբակոծիչներ, որոնք հարմարեցված են միջուկային զենքի օգտագործման համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին