Մամուլ 3 տարի առաջ - 08:32 29-03-2023

Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի տեղակալի թափուր պաշտոնում փորձում է նշանակել իր խորհրդական, դե ֆակտո մարզպետ Արմեն Գրիգորյանին։ Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Էդգար Փարվանյանն ազատվեց Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից, ավելի ճիշտ՝ Մովսիսյանը հասավ նրան, որ վարչապետը ստորագրի իր ոխերիմ հակառակորդ տեղակալի ազատման հրամանը։

Մարզի մեր աղբյուրները պատմում են, որ առաջին օրվանից Փարվանյանի եւ Մովսիսյանի փոխհարաբերությունները չեն ստացվել, սուր հակամարտության մեջ են եղել, գրեթե չեն շփվել իրար հետ, Մովսիսյանն ի սկզբանե դեմ է եղել Փարվանյանին իր տեղակալ նշանակելուն, քանի որ նա համարվել է Սուրեն Պապիկյանի թեւը՝ վերջինիս ծառայակից, մարզից ընտրված Մաթեւոս Ասատրյանի մտերիմը: Եվ Փարվանյանը նշանակվելով տեղակալի պաշտոնում՝ մշտապես հավակնել է մարզպետի պաշտոնին։

Ի դեպ, մյուս տեղակալ Հարություն Գուլյանը եւս Պապիկյանի ծառայակիցն է։ Հիշեցնենք, որ Ապարանի ընտրություններին Փարվանյանը գլխավորում էր ՔՊ ցուցակը, սակայն պարտվեց Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար