Մշակույթ 3 տարի առաջ - 23:00 28-03-2023

Նրա սիրտը կանգ առավ վերելքի պահին

1885 թ. մարտի 28-ին մահացավ Մարկ Շագալը` 20-րդ դարի ամենավառ ու հայտնի նկարիչներից մեկը։

Մանկության տարիներին մի գնչուհի գուշակել էր, որ Շագալն ունենալու է արտառոց կյանք, սիրելու է մի սովորական և երկու անսովոր կանանց ու մեռնելու է թռիչքի ժամանակ։ Գուշակությունը կարելի է ասել իրականացավ։ Մարկ Շագալը մահացավ վերելակում։ Նա 98 տարեկան էր։ Սեն-Պոլ-Դե-Վանսի իր տանը վերելակով երկրորդ հարկ բարձրանալիս, նկարչի սիրտը կանգ առավ վերելքի պահին։



Հրեական ծագմամբ, ռուս-ֆրանսիացի այս նկարիչը ավելի քան տասը հազար ստեղծագործությունների հեղինակ է։ Նա ապրել է երկար ու բովանդակալից կյանք։ Մի հեղափոխության և երկու համաշխարհային պատերազմների ականատես-նկարիչը, երբեք չկորցրեց իր լավատեսությունը, դրական զգացողությունները, լիրիկական ու ռոմանտիկ տրամադրությունները։



Ընտանիքի տասը երեխաներից ավագը` Մովշա Շագալը ծնվել է 1887 թ. հուլիսի 6-ին, Վիտեբսկի արվարձաններում։ Նրա ծնվելու պահին քաղաքը հրդեհի մեջ էր։ Այն մահճակալը, որի վրա պառկած էր մայրը` նորածնի հետ, անընդհատ տեղից տեղ են տեղափոխել, որպեսզի կարողանան փրկել նրանց։ Ինքը նկարիչը վստահեցնում է, որ հենց սա էլ անդրադարձել է իր հետագա կյանքի վրա։ Չէ՞ որ, նա իր ողջ կյանքում ձգտել ու փորձել է տեղափոխվել քաղաքից` քաղաք և երկրից` երկիր։



Շագալը հրեական ավանդական կրթություն ստացել է տանը` սովորելով հին հրեկան լեզուն, Տոհրու և Թալմուդ:

Տրամադրության անկումների պահին նա միշտ աստվածաշնչյան տեսարաններ էր նկարում։ Այս փաստը հուսահատության էր հասցնում իր գործակալին, քանի որ խաչելության տեսարանները ոչ ոքի չէին հետաքրքրում և առանձնապես պահանջարկ չունեին։ Սակայն սրան զուգահեռ Շագալի վիտրաժները զարդարում էին բոլոր հավատքների հայտնի կրոնական շենքերը` սինագոգները, լյութերական տաճարները, կաթոլիկ եկեղեցիները։ Նրա տպավորիչ ու հիասքանչ վիտրաժները այսօր հնարավոր է տեսնել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում։



Ի դեպ, Մարկ Շագալը միակ գեղանկարիչն է, ով միանգամից հայտնվել է նկարիչների վարկանիշային երկու այն աղյուսակներում, որոնք հաշվառում են տարբեր ժամանակներում գողացված նկարները։ Դրանցից մեկը Art Loss Register կազմակերպությունն է, որ կազմում է համաշխարհային մասշտաբով տարբեր տարիներին գողացված նկարների աղյուսակը, մյուսը` ռուսական կազմակերպություն է, որը հիմնվում է Ինտերպոլի տվյալների վրա։ Համաշխարհային հանցագործությունների հարթակում Շագալը գողացված նկարների քանակով զիջում է միայն Պաբլո Պիկասոյին։ Նրա կորած ու մինչ օրս չգտնված նկարների թիվը հատել է 516-ը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ