Մամուլ 3 տարի առաջ - 08:36 28-03-2023

Այս իշխանությունը հրաշալի հասկացել է մի բան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս իշխանությունը հրաշալի հասկացել է մի բան` ով զբաղեցնում է տվյալ պաշտոնը, լինի` համայնքապետի, թե` վարչապետի, թեկուզ ժամանակավոր հիմունքներով, նրա` ընտրվելու շանսերը կրկնապատկվում են: Դա է պատճառը, որ ՔՊ-ն բոլոր այն համայնքներում, որտեղ պետք է ընտրություն տեղի ունենա, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում ոչ թե նախկին համայնքապետին, այլ ՔՊ-ի թեկնածուներին: Այդպես արեցին Սիսիան ու Անի համայնքներում: Այդպես են անում Երեւանում: ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է:

Օրինակ, Անի համայնքում ընտրությունները կայացան սեպտեմբերի 25-ին, եւ դեռեւս գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանը, որի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 11-ին, 49 տոկոս ձայն ստացավ: Իսկ մարտի 26-ի ընտրություններում համայնքապետի ԺՊ-ն ՔՊ-ական Արման Սարիբեկյանն էր, ով 50 տոկոսից ավելի ձայն հավաքեց` պարտության մատնելով 18 տարվա նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին