Ներքին 3 տարի առաջ - 23:38 22-03-2023

Միրզոյանը հաստատեց, որ իշխանությունը օրակարգ չունի. ՀՀ-ն բոլորի համար դարձել է ֆուտբոլի գնդակ

«Այդ հակասությունը ես նկատել եմ նաև Փաշինյանի վերջին ասուլիսում։ Նա ասում էր, որ խաղաղության պայմանագրի մասին են խոսում, մյուս կողմից գործ ունենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք կուսակցության» ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

Սուրենյանի խոսքով՝ մենք հիմա շատ հեռու ենք խաղաղության պայմանագրի ստորագրումից․ «Այս պահին դրանից ամենահեռուն ենք մի գլխավոր պատճառով, որ մենք այժմ ոչ թե գործ ունենք հայ-ադրբեջանական հակամարտության հետ, այլ ԼՂ կարգավիճակի, դելիմիտացիայի խնդիրն է, բայց այս ամենին գումարվել է Արևմուտքի և ՌԴ-ի միջև աշխարհաքաղաքական լարված իրադրությունը, ինչը իրատեսական չի դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև երաշխավոր պետություն ինստիտուտը չի նշմարվում, որովհետև մենք տեսնում ենք, որ ՌԴ խանգարում է Արևմուտքի ջանքերին, Արևմուտքը խանգարում է ՌԴ ջանքերին, այսինքն՝ միջազգային ջանքեր չենք տեսնում, երկրորդը՝ իշխանությունը խոստովանում է, որ օրակարգ չունի, Փաշինյանն ու իր թիմը ՀՀ-ն դարձրել է ֆուտբոլի գնդակ բրյուսելյան ու մոսկովյան դարպասում․ և երկու դեպքում էլ այդ գնդակը օգտագործում են իրենց շահերի համար, իսկ Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկում է ոչ թե խաղաղությամ պայմանագիր, այլ կապիտուլացիա»։

Հիշեցնենք, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, և մյուս կողմից մենք իրականության մեջ տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին