Մամուլ 3 տարի առաջ - 08:37 22-03-2023

Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները:

Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով (որը նաեւ ՔՊ վարչության անդամ է ու առավել հաճախ է հանդիպում Փաշինյանին) տեղեկություններ է պարբերաբար հասցնում Փաշինյանի ականջին: Այն, որ Թորոսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված են, սրա մասին բազմիցս գրել ենք:

Ստացվում է՝ Քոչարյանն այսպիսով փորձում է նաեւ իր հաշիվները պարզել Թորոսյանի հետ: Փաշինյանն էլ չի շտապում կտրուկ քայլերի գնալ Թորոսյանի մասով, թիմակիցներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ