Արտաքին 3 տարի առաջ - 17:33 20-03-2023

Հայկական կողմը պետք է դադարի չարաշահել ԵՄ առաքելության գտնվելու վայրը. Բաքուն կրկին մեղադրում է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ Հայաստանին ուղղված անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի կողմից իրականացված այսպես կոչված «ռազմական սադրանքը»։ Պաշտոնական Բաքուն պահանջում է, որ «Հայաստանը հրաժարվի օրեցօր աճող ագրեսիվ հռետորաբանությունից և դադարեցնի նման քայլերը, որոնք տարածաշրջանում մեծացնում են լարվածությունը»։

Հայտարարությունում նշվել է, որ «հայկական կողմը պետք է դադարի չարաշահել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գտնվելու վայրը՝ տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու և իր ռազմական սադրանքները կոծկելու նպատակով»։ «Անհրաժեշտ է, որ նշված առաքելության առկայությունը Հայաստանում պատրվակ չդառնա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր պարտավորությունները կատարելուց»,- ասվում է հայտարարաությունում։

Միևնույն ժամնակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե, իբր այդ երկրի կողմից իրականացվող խաղաղարար միջոցառումների դեմ «սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում հայկական կողմին մեղադրել էր օկուպացված Կովսականի ուղղությամբ կրակ բացելու մեջ, ինչի հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող վիրավորվել է։ Հայկական կողմը պաշտոնապես հերքել է այս հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ