Արտաքին 3 տարի առաջ - 20:30 18-03-2023

Իրանը Բելառուսի համար դարձել է վստահելի գործընկեր. Լուկաշենկոն շնորհավորել է Ռաիսիին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Բելառուսի համար դարձել է վստահելի գործընկեր։ Ինչպես փոխանցում է բելառուսական Belta լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն նշել է Բելառուսի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ուղղված շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն շեշտել է, որ երկու երկրների ժողովուրդները շուրջ երեք տասնամյակ զարգացնում են փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է վստահության և բարեկամության սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ այս տարիներին շատ քայլեր են ձեռնարկվել՝ միմյանց հնարավորությունները հասկանալու և միջպետական ​​կապերը խորացնելու համար։

«Թեհրանը վստահելի գործընկեր է դարձել Մինսկի համար՝ չնայած տարբեր մարտահրավերներին ու դժվարություններին»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ստեղծված իրավիճակը երկու երկրներից պահանջում է համակարգել ջանքերը՝ տնտեսական դիրքը պահպանելու և կայուն զարգացման պայմաններին աջակցելու համար։ Նա միևնույն ժամանակ երախտագիտության խոսքեր է հղել Ռաիսիին՝ բելառուսա-իրանական համագործակցությանը ցուցաբերած ուշադրության համար։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ