Խոսք Ներքին 3 տարի առաջ - 12:17 15-03-2023

Հիստերիկություն անելով հարցեր չեն լուծվում․ Հակոբ Մադոյան

Փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանը Բրյուսովի համալսարանում հրավիրված ժողովում ասաց.

«Բրյուսովը ավարտած լինելը, իհարկե, լավ բան է, պատիվ է, բայց այս հարցի շուրջ չի կարելի շահարկել։ Քաղաքակիրթ երկրում հարցերը պետք է լուծվեն ելնելով օրենքից, կանոնադրական սկզբունքների հիման վրա։ Ամիսներ առաջ, երբ որ խոսակցություններ պտտվեցին, որ համալսարանի միջանցքում մարդիկ հայհոյել են, ես այդ խոսակցությունները շրջանառողներին մի հարց տվեցի և տվեցի բազմիցս, հարցրեցի՝ «սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցվե՞լ են, թե՞ ոչ»։

Մադոյանն ասաց, որ եթե ասեին՝ այո, կմոտենայի այդ մարդուն և կապտակեի։

«Վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ ես դա կանեի։ Եթե կնոջ ներկայությամբ հնչեցում են սեռական բնույթի հայհոյանք, ուրեմն դրա համար պետք է մարդը պատասխանատու լինի։ Ես կապտակեի, հետո թող հարցը լուծվեր դատական կարգով, բայց բոլոր նրանք, ովքեր շրջանառում էին այդ խոսակցությունը, այդպես էլ ինձ չասացին՝ հայհոյանք լսվե՞լ է, թե՞ ոչ։

Բացի դրանից մի շարք այլ խոսակցություններ են շրջանառվել։ Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, ես կոչ եմ անում ուսանողներին, որպեսզի հարցերը չտեղափոխեք հուզական ոլորտ, չտեղափոխեք անձնական ոլորտ, եթե ելույթ կունենաք, ծանոթացեք մանրամասներին, ելույթ ունեցեք։

Մադոյանը նշեց, որ հիստերիկություն անելով հարցեր չեն լուծվում։

«Ես ուզում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ հարցերը լուծվում են սկզբունքներից ելնելով, ես ուզում եմ աշխատել այնպիսի համալսարանում, որտեղ հարցերը լուծվում են սկզբունքներից ելնելով»,- ասաց Հակոբ Մադոյանը։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ընտրություններում պարտված Դավիթ Գյուրջինյանը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց