Արտաքին 3 տարի առաջ - 20:55 14-03-2023

Հայաստանի վարչապետի Ղարաբաղը Հայաստան է և վերջ հայտարարությունն ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին. Ալիևը՝ Շոլցին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է խաղաղությանը ժամանակը, և Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հիմնված հինգ սկզբուքների վրա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժմանակ։

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի «այս հնարավորությունը , և Հարավային Կովկասում կմեկնարկի խաղաղության և համագործակցության շրջանը»։ Նա պնդել է, որ Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին Ղարաբաղը ճանաչում էր որպես Հայաստանի մաս, կորցրել էր խաղաղության իր հնարավորությունը։

Ադրբեջանի ղեկավարի հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս վարչապետը 2019 թվականին հայտարարել է «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ», ինչն ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ապացուցել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բացականչական նշանը դրել է Շուշիում՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Վերջինս պնդել է նաև, թե, իբր, Ադրբեջանի տարածքները շուրջ 30 տարի գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Նա նշել է, որ օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում Ադրբեջանի տարածքների մոտ 20 տոկոսը օկուպացվել էր, իսկ մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել էին իրենց հայրենի հողերից և դարձել փախստական։

Ալիևը հավելել է, որ երկուսուկես տարի առաջ Ադրբեջանը մարտի դաշտում վերկանգնել է իր արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունը, իրավունքները և ստիպել է Հայաստանին լքել ադրբեջանական տարածքները։ «Այսպիսով, Հայաստանը, որը 28 տարի չէր կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, ընդամենը 44 օրում պետք է հաշտվեր իր պարտության հետ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ