Արտաքին 3 տարի առաջ - 17:00 10-03-2023

Բաքվի կենտրոնում կրկին կրակոցներ են հնչել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում այսօր կեսօրին կրակոցներ են հնչել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Բաքվի պետական կրկեսի շենքի մոտ։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն։

Բաքվի պետական ​​կրկեսի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարածք են բերվել քաղաքի շտապօգնության կայանի բրիգադները։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրաձգության հետևանքով տուժողներից մեկը Ադրբեջանի բժշկական համալսարանի ուսանող է։

Ավելի ուշ հայտն է դարձել, որ տուժած ուսանողի կյանքը փրկել չի հաջողվել։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նաև տեղեկացնում է, որ կրակոցների գործով կասկածյալ է բերման ենթարկվել։




Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ