Ներքին 3 տարի առաջ - 09:44 07-03-2023

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ

Արցախում ճգնաժամը շարունակվում է։ Բացի նրանից, որ ադրբեջանցիները շարունակում են շրջափակված պահել Արցախը, իսկ երկու օր առաջ էլ իրագործել են դիվերսիոն-ահաբեկչական հարձակում, այնտեղ տեղի են ունենում նաև ակտիվ քաղաքական վերադասավորումներ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ։

Ըստ մեր աղբյուրի՝ Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված է, որ այդ հրաժարականը պետք է լինի Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հնարավոր լինի խուսափել ներքաղաքական ցնցումների հնարավոր տհաճ հետևանքներից, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար ամենավատ բանը իշխանությունից ամբողջական կամ մասամբ զրկվելն է։

Մյուս կողմից էլ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է լինի մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը, որի կնքմանը լծվել է արևմուտքը։ Իսկ պատճառն այն է, որ այդպես այլևս Արցախը ներկայացնելու լիարժեք մանդատ ունեցող ոչ ոք չի լինի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները դեռևս վերջնական չեն որոշել, թե ով է լինելու Արցախի նոր ղեկավարը։ Ամենայն հավանականությամբ, նա ընտրվելու է Արցախի Ազգային ժողովի կողմից։

Այստեղ հետաքրքիր հանգամանք է այն, որ ըստ ներքին պայմանավորվածության՝ Ադրբեջանը ևս պետք է հավանություն տա նոր ղեկավարի թեկնածությանը։ Սա է պատճառը, որ Արցախի նախագահի որոշ հավակնորդների միջև մրցավազք է սկսել Ադրբեջանի համակրանքը շահելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում