Արտաքին 3 տարի առաջ - 19:45 02-03-2023

Ուկրաինացի դիվերսանտները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա. Պուտինը ուկրաինացիների հարձակումը ահաբեկչական գործողություն է որակել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Բրյանսկի շրջանում այսօր ուկրաինացի զինյալների կողմից իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը։

Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինային սահմանակից տարածաշրջանում տիրող իրավիճակը, նշել է, որ դիվերսանտները կրակել են քաղաքացիական մեքենայի վրա՝ տեսնելով, որ այնտեղ երեխաներ կան։

«Այսօր կատարել են հերթական ահաբեկչությունը, հերթական հանցագործությունը։ Նրանք մտել են սահմանային գոտի ու կրակ բացել խաղաղ բնակիչների վրա։ Տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած։ Կրակ են բացել նրանց վրա։ Հենց այս մարդիկ են իրենց առջև խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, մեզ զրկել մեր պատմությունից, զրկել մեզ մեր ավանդույթներից, լեզվից»,- ասել է Պուտինը «Մենթորների դպրոց» կրթական ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այդ հանցագործությունները կատարում են նեոնացիստները և նրանց տերերը։ Նրա համոզմամբ՝ հենց այս տերերն անգամ ուշադրություն չեն դարձնի այսօրվա հարձակմանը։ «Ռուսաստանի հակառակորդներին չի հաջողվի, մենք կջախջախենք նրանց»,- եզրափակել է Պուտինը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան ուկրաինական դիվերսիոն խումբը ներթափանցել է Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի տարածք։ Լուբեչան գյուղում դրա մասնակիցները կրակել են մեքենայի ուղղությամբ՝ տեղի մեկ բնակիչ է զոհվել, տասամյա մեկ երեխա՝ վիրավորվել։ Բացի այդ, Սուշանի գյուղում, որը նույնպես գտնվում է Կլիմովսկի շրջանում, բնակելի շենք է հրդեհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից արձակված արկից։ Ուկրաինական կողմը հերքում է այս տեղեկությունները և դրանք որակում որպես դասական սադրանք։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար