Ներքին 3 տարի առաջ - 23:53 22-02-2023

Եթե արցախցին փոփոխություն չզգաց, կհեռանամ. Սամվել Բաբայանը Արցախի իշխանությունից 100 օր է ուզում

«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմքով տեսնում է Ռուսաստանին, նրա կռիվը Վարդանյանի դեմ չէ, ուզում է Ռուսաստանին դուրս բերել Արցախից:

«Մենք հայտարարել ենք անկախ պետություն, բոլոր կանոններով, իրավական բոլոր նորմերով մենք գնալու ենք այդ ճանապարհով, պետք չի դա սրել: Մի քանի հոգի ասում են՝ շուտ արեք, ադրբեջանցիների, թուրքերի հետ նստեք, բանակցեք, շուտ անելով չի, բանակցեք կարգին, կուլտուրական, քայլ առ քայլ հասկանանք՝ իրենք ինչ են ուզում, իրենք էլ հասկանան՝ մենք ինչ ենք ուզում, մեր դերը մի նվաստացրեք: Ադրբեջանը չի ուզում վասալ դառնալ եւ գնում է քայլերի»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով՝ իրեն հրավիրել են որպես 2-րդ կուսակցության ղեկավար՝ ներքաղաքական հանգստություն ապահովելու համար:

«Ես գտնում եմ, որ իմ ներկայությամբ այդ հանգստությունը ապահովում եմ: Իմ գալու նպատակը պաշտոնին հավակնելը, ընդհանրապես առաջին դեմքով հանդես գալու ցանկություն չունեմ: Ես ասել եմ՝ որպես գործադիր իշխանության ղեկավար 100 օր տալիս եք ինձ, եթե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի իր վրա չզգա դրական փոփոխություն, ես հեռանում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը գործադիր իշխանություն է ուզում Արցախում:

Նրա խոսքով՝ իշխանությունները իր այս առաջարկին վաղուց են տեղյակ, սակայն դեռ չեն պատասխանել իրեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար