Ներքին 3 տարի առաջ - 21:37 20-02-2023

Կայացել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

Հայաստանում փետրվարի 20-ին մեկնարկել են ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները, կայացել է պաշտոնական բացման արարողությունը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգիրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը՝ շեշտելով առաքելության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության տեսանկյունից»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում