Ներքին 3 տարի առաջ - 20:02 18-02-2023

Էջմիածնում բախվել են նույն հարսանիքի մասնակիցների BMW-ն ու Mercedes-ը․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի՝ որից երեքը երեխաներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի տեսուչները, երկուսին՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի աշխատակիցները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ երեքին օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ և BMW-ի ու Mercedes-ի վարորդները գնում էին մասնակցելու հարսանեկան արարողությանը ու բոլոր վիրավորները նույն հարսանիքի մասնակիցներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ