Ներքին 3 տարի առաջ - 14:28 15-02-2023

Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների առողջության ապահովագրումը

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային եղանակով, 2024 թվականից պետությունը կապահովագրի պետպատվերի շահառուներին, 2025-ից՝ թոշակառուներին, իսկ 2027-ին բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրեն իրենց առողջությունը՝ ամսական ապահովագրավճար վճարելու եղանակով: Իսկ եթե քաղաքացու աշխատավարձը միջինից ցածր լինի, պետությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի որոշ մասը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով:2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել համակարգը: Կունենանք մեկ ապահովագրական փաթեթ՝ պետության կողմից ապահովագրված շահառուների համար»,- ասաց Ավանեսյանը:

Զուգահեռ կգործի կամավոր ապահովագրման համակարգը, այսինքն՝ քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել: «2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրման այդ կարևոր մասը: 2026-ին կամփոփենք: 2027թ.-ից արդեն կգործի համապարփակ, պարտադիր ապահովագրությունը՝ բոլորի համար»,- ասաց Ավանեսյանը:

Ապահովագրական փաթեթը ներառելու է հետազոտություններից մինչ վիրահատություններ, նույնիսկ դեղորայք: Այն չի ծածկելու պլաստիկ վիրահատությունները: Չի լինելու եկամտից կախված վճարային համակարգ: Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը:

«Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի որոշ չափը»,-նշեց նախարարը:

Իսկ մինչև 18 տարեկան երեխաները, քանի պետպատվերի շահառու են, ապա նրանց ևս կապահովագրի պետությունը: Հիվանդանոցները պետք է բավարարեն որոշակի չափանիշների, նրանց հետ պետությունը կկնքի պայմանագրեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ