Ներքին 3 տարի առաջ - 19:17 13-02-2023

ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Սոնը կարևորել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Կիհուն Սոնին և պատվիրակության անդամներին, կարևորել է նմանօրինակ այցելություններն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսանկյուններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կորեական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հնարավոր ջանքերը գործադրելու է հայ-կորեական համագործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությանն այս հարցում:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը Կիհուն Սոնն իր խոսքում անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, նշել է, որ կարևորում է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի