Ներքին 3 տարի առաջ - 12:08 06-02-2023

Դատական համակարգի բարեփոխումների հակառակ կողմը․ ինչու են ոմանց «բարձում»

Դատական համակարգում ամեն նոր եկող ղեկավարություն ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, բարեփոխումների ծրագրեր նախագծում, բայց ամեն ինչ մնում է թղթի վրա, սայլը տեղից չի շարժվում։ Դատական համակարգի Oragir.News-ի աղբյուրն ուշագրավ փաստեր է ներկայացնում՝ ահազանգելով մի շարք խնդիրների մասին։

Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 35 հոգանոց կազմից աշխատել է ընդամենը 30 դատավորով՝ առանց 5 դատավորի, որոնք կամ տեղափոխվել են, կամ կենսաթոշակի են գնացել, կամ լիազորություններն են դադարեցված եղել, և իշխանությունը այս դատարանում թվակազմ չի ավելացրել։

Փոխարենը՝ եթե 2018 թ․ այս դատարանը քննել է 20 հազար գործ, ապա վերջին տարում՝ 67 հազար գործ, այսինքն՝ գործերի քանակը առնվազն եռապատկվել է։ Հարց է առաջանում՝ ինչու բարեփոխումներ նախաձեռնողները ոչինչ չեն ձեռնարկում թեթևացնելու դատավորների ծանրաբեռնվածությունը, հատկապես, երբ, օրինակ, ի տարբերություն մարզերի, Երևանի դատարանը նաև արբիտրաժային դիմումներն է քննում։

Բայց անհավասարությունը և անարդարությունը միայն այս հարցերում չեն։ Մեր աղբյուրը հարց է բարձրացնում՝ ինչպես կարող է Երևանում քաղմասնագիտացմամբ երկու դատավորի ստացած գործերի տարբերությունը եռապատիկ լինի, երբ օրենքը պահանջում է հավասար բաշխում՝ առավելագույնը մեկ գործի տարբերությամբ։

Երկրորդ հարցը՝ ինչպես կարող է Երևան քաղաքի քաղմասնագիտացմամբ դատավորների բոլոր գործառույթների մասով՝ քաղհայցեր, արբիտրաժային վարույթներ, վճարման կարգադրություններ, խիստ պատահական ամենամեծ ծանրաբեռնվածությունը բաժին հասնի կոնկրետ մարդկանց։

Երրորդ հարցը՝ ինչպես է հնարավոր, որ առավելագույն քանակով գործ ստացած դատավորը տա նույնքան վճիռ, որքան տվել է ամենաքիչ ստացած դատավորը, և արդյոք այս հանգամանքը մտորումների առիթ չէ։

Վերջին հաշվով՝ ինչքան գործ՝ այնքան վրիպումներ՝ պայմանավորված առնվազն ծանրաբեռնվածությամբ, չհասցնելով, հետևաբար՝ գուցե պատահական չէ՞ Երևան քաղաքում ոմանց «բարձված» լինելը։ Չէ՞ որ բոլորովին վերջերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցրեցին՝ դատական ակտն ուշ տալու պատճառով, ավելին՝ այս որոշմանը կողմ էր նաև նրա գործընկեր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, մարդ, ով թերևս Փիլոսյանի գործերի կեսի չափ գործ է քննում, բայց տասնյակներով դատական ակտեր է ուշացնում՝ գործընկերոջ դեպքում դա համարելով խախտում, իր դեպքում՝ ոչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի