Արտաքին 3 տարի առաջ - 18:30 05-02-2023

Մակրոնը և Նեթանյահուն պատրաստակամություն են հայտնել «համատեղ դիմակայել Իրանին»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստակամություն են հայտնել «միասին դիմակայել Իրանին»։ Ֆրանսիայի նախագահականի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները այս մասին հայտարարել են Փարիզում բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ելիսեյան պալատից հայտնում են, որ Մակրոնն ու Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ հիմնականում Իրանի և Պաղեստինի համատեքստում։ Մակրոնը Իսրայելի վարչապետին տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ Փարիզի մտահոգությունների մասին՝ նշելով էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը, որը կարող է հանգեցնել պաղեստինցի խաղաղ բնակիչների և իսրայելցիների մահվանը:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է պաշտոնական Փարիզի հավատարմությունը Արևելյան Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի հետ կապված պատմական ստատուս քվոյին։ «Փարիզը դեմ է քայլերին, որոնք զսպում են «ապագա պաղեստինյան պետության հնարավորությունը» և ապօրինի բնակեցման գործողություններին, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հույսերը», - ասել է Մակրոնը։

Բացի այդ, Իսրայելի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի թեման։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Թեհրանին թափանցիկ լինել իր միջուկային ծրագրի վերաբերյալ և զգուշացրել, որ հակառակ դեպքում անխուսափելի հետևանքների կլինեն։

Մակրոնն ու Նեթանյահուն նաև խիստ անհանգստություն են հայտնել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործունեության վերաբերյալ»։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Իրանի աջակցությունն Ուկրաինայում ռուսական ագրեսիային հղի է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ