Ներքին 3 տարի առաջ - 20:30 04-02-2023

Սուրբ Սարգսի տոնը ժողովուրդը երբեք չի խառնել Սուրբ Վալենտինի հետ. իսկ ո՞րն է տոների խորհուրդը

Զորավար Սուրբ Սարգիսն, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա է, հայ առաքելական եկեղեցում նշվում է որպես ավանդական տոն։ Տոնի խորհուրդը մեզանում նշվում է հետևյալ կերպ։ Երիտասարդ, դեռևս չամուսնացածները աղի բլիթներ են ուտում, հույսով որ երազում իրենց սիրելին ջուր կբերի։

Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։

Հասկանալու համար, թե որքանով ենք հեռացել տոնի խորհրդից, որքանո՞վ ենք հասկանում այն ու ո՞րն է հենց խորհուրդը՝ Oragir. News-ը հարց ուղղեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։

«Մեր եկեղեցական ամենաավանդական տոներից մեկը Սուրբ Սարգսի տոնն է, որը մեր ժողովուրդը մեծ խանդավառությամբ է նշում, և՛ հոգևոր խորհրդին հետևելով, և՛ ամեն առումով, հին խորհուրդը վերապրելով և՛ ազգային ավանդույթները պահելով։ Երբևէ Սուրբ Սարգսի տոնն այդքան ընդգծված չի նշվել, որքան վերջին տարիներին։ Սուրբ Սարգսի տոնը երբեք չի համեմատվել այլ տոների հետ, ինչպես մենք ենք սիրում ասել՝ օրինակ Սուրբ Վալենտինի, և ժողովրդի իրավագիտակցության մեջ շատ հստակ է, որ դրանք բոլորովին տարբեր տոներ են և երբևէ դրանք նույնացնել չի կարելի։ Սուրբ Սարգիսը մեր եկեղացական տոնացույցում հենց այդ տոներից է, ու ինքն այն սրբերից է, որին մեր ժողովուրդը շատ լավ գիտի ու շատ լավ ճանաչում է, և նաև մեր ժողովրդի մեջ Սուրբ Սարգսի մասին տոնակատարությունները արմատացած են և ժողովուրդը մեծ խանդավառությամբ հետևում է տոնին ու առհասարակ տոնի խորհրդին, իսկ տարեցտարի, բնականաբար, մարդկանց գիտակցությունը, հոգևոր ապրումներն ու հոգևոր գիտակցության փորձառության հետ ամեն տարի փոխվում են, ու մարդիկ տարեցտարի հոգևոր շատ խորհուրդի վերապրումով մասնակցում են այս տոնին», նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում