Ներքին 3 տարի առաջ - 13:46 03-02-2023

Փնտրվում է ՄԻՊ թեկնածու․ երբ ընտրությունը վատի և վատթարագույնի մեջ է

Oragir.News-ի տեղեկություններով, իշխանությունը լուրջ կադրային խնդիր ունի։ Մասնավորապես՝ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո կառավարող ուժին՝ ՔՊ-ին չի հաջողվում հարմար ՄԻՊ թեկնածու գտնել։

Սկզբից քննարկվում էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի թեկնածությունը, բայց նրա անձի շուրջ այնքան քննադատություն, ծաղրուծանակ եղավ, որ հրաժարվեցին այդ թեկնածուից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ի պաշտոնի համար ամենատարբեր թեկնածուներ են քննարկվում։ Մասնավորապես, քննարկվում է Փաշինյանի նախկին գործընկեր, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր, այժմ Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

Ասում են, որ իշխանությունը քննարկում է նաև Փաշինյանի «կառուցողական» ընդդիմադիր, 1in.am կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանի թեկնածությունը, թեև վերջինս չի համապատասխանում օրենքի պահանջներին։

Բայց ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանին նման մանր հարցերը չեն հետաքրքրում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի