Արտաքին 3 տարի առաջ - 20:00 02-02-2023

Ադրբեջանի անկախության ճանաչումն Իրանի սխալն է. իրանցի փորձագետն առաջարկում է Հայաստանի հետ պաշտպանական պայմանագիր ստորագրել

Միջազգային հարաբերությունների գծով հայտնի իրանցի փորձագետ Դիակո Հոսեյնին Ադրբեջանի հակաիրանական գործունեության աճի և հռետորաբանության ֆոնին հայտարարել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանի ամենամեծ սխալը եղել է Ադրբեջանի Հանրապետության անկախության ճանաչումը։

Հակաիրանական գործունեության աճի և Բաքվի հռետորաբանության ֆոնին միջազգային հարաբերությունների գծով հայտնի իրանցի փորձագետ Դիակո Հոսեյնին Ադրբեջանի Հանրապետության անկախության ճանաչումն անվանել է Իրանի ամենամեծ սխալներից մեկը վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Այս մասին փորձագետը գրել է իր թվիթերյան էջում։

Հոսեյնին շեշտել է, որ Իրանի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումը պատմական հիմք չի ունեցել։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը կարող է ուղղել այդ սխալը և Հայաստանի հետ պաշտանական համաձայնագիր ստորագրել։

«Սխալն ուղղելու համար դեռ ուշ չէ։ Հայաստանի հետ պաշտպանական պայմանագրի ստորագրումը կարող է լինել առաջին մեծ քայլը այս խառնաշփոթին վերջ տալու համար»,- ասել է փորձագետը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկու երկրների հարաբերությունները հասել են անդառնալի կետի ոչ թե Իրանի, այլ Ադրբեջանի պատճառով։
«Ճգնաժամի պատճառը Բաքվի կեղծ ինքնավստահությունն էր վերջին ղարաբաղյան պատերազմից հետո և մեր կամքի ու կարողության սխալ հաշվարկը՝ հյուսիսային սահմաններում նոր Սադամ Հուսեյնին կանխելու համար»,-եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում