Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:16 30-01-2023

Ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը. ՀՅԴ բյուրոյի անդամ

Ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Նրա հայտարարությունում ասվում է. «Նիկոլ Փաշինյանի խելագարությունը. Արգելելով Հայաստանի, Արցախի և հայկական հարցի օգտին աշխատող ակտիվիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Նժդեհ Գարագավորյանը չորրորդ ակտիվիստն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան անցյալ հուլիսից։

Իմ արգելքը, որին հաջորդեց Մասիս և Սյունե Աբրահամյանների արգելքը, իսկ այժմ էլ՝ Նժդեհ Գարագավորյանի արգելքը լուրջ հարձակումներ են ազատության և ժողովրդավարության դեմ։

Այս անտանելի որոշումներն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է որպես ավտորիտար առաջնորդ։ Դա թուլացնում է Հայաստանը։ Դա արատավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգայնորեն, թուլացնում է Հայաստանի դեմոկրատական բնավորությունը դրսում, շատ վատ ազդանշան է տալիս սփյուռքին։ Այն ավելի է պառակտում հայ ազգին:

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խախտելու ժողովրդավարության հիմնարար կանոնները. Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. Հայաստանը համայն հայության տունն է. ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը. Հայաստանի ժողովուրդը, սփյուռքի ժողովուրդը, հայ ազգի բոլոր կենդանի ուժերը պետք է ոտքի կանգնեն՝ ոչ ասելու Փաշինյանի ավտորիտարիզմին. ժամանակն է, որ Հայաստանի դատական համակարգը անկախություն ցուցաբերի և դատապարտի Հայաստանի վարչապետի կողմից իշխանության այս չարաշահումները։

Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ պերսոնա նոն գրատա է համարում առանց որևէ իրավական հիմքի, երբ պատրաստվում է երկիրը բացել Ադրբեջանի և Թուրքիայի առաջ։ Փաշինյանի խաղը պարզ է. Ժամանակն է ազդարարել խաղի ավարտը:

Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի. նա կարող է մեզ արգելել մտնել Հայաստան, բայց չի կարող խանգարել, որ Հայաստանը լինի մեր մեջ»:

Հիշեցնենք, որ առանց որևէ պատճառաբանության արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ