Արտաքին 3 տարի առաջ - 14:23 30-01-2023

Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկայիս առաջարկը։ Եգիպտոսում Al Arabiya պատրբերականին տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս կարծում է, որ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է՝ իրանական միջուկային խնդիրը լուծելու համար։

Անդրադառնալով նախորդ ամիսներին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ Բլինքենն ընդգծել է, որ իրանցի երիտասարդները Թեհրանի ռեժիմի դեմ պայքարում պաշտպանում են իրենց հիմնական իրավունքները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ կենտրոնացած է «Իրանի վարչակարգի կողմից փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ գործադրվող ճնշումների վրա»։

Ամերիկացի պաշտոնյան կարևորել է Վաշինգթոնի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ միևնույն ժամանակ նշելով, որ «ռեժիմի փոփոխության» որոշումը, պատկանում է Իրանի ժողովրդին։ Նա նկատել է, որ «Իրանի ռեժիմը համոզում է իր ժողովրդին, որ ԱՄՆ-ը ցանկանում է ռեժիմի փոփոխություն իրականացնել»:

Բացի այդ, Բլինքենը շեշտել է, որ Իրանն աջակցում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում՝ տրամադրելով անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Նա մտահոգություն է հայտնել Թեհրանի կողմից Մոսկվային անօդաչու սարքեր և հրթիռներ տրամադրելու կապակցությամբ։

ԱՄՆ պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրի Բայդենը շեշտել է իր վճռականությունը, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Նա հայտնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և սեղանի վրա առկա են բոլոր տարբերակները, որոնք կկանխեն Իրանի կողմից կմիջուկային զենքի ձեռքբերումը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև անցկացված վերջին խոշոր զորավարժություններին, ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ այդ զորավարժությունների հիմնական նպատակը ագրեսորներին զսպելն է։ Նա հավելել է, որ ինքը բանակցություններ է վարելու իսրայելցիների և պաղեստինցիների հետ՝ առկա լարվածությունը նվազեցնելու համար։





Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»