Ներքին 3 տարի առաջ - 20:11 29-01-2023

Ձյան պատճառով 9 ժամ է` Սարի Թաղը հոսանքազրկված է

«Մոտ 9 ժամ է առանց հոսանքի նստած ենք»։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց Սարի Թաղի 15 փողոցի բնակիչը։ Նրա խոսքով իրենց տարածքում էլեկտրամատակարարումը շատ վատ է աշխատում և անկախ եղանակային պայմաններից նրանք ժամերով լույս չեն ունենում։

«Մեր տունը հոսանքով ենք տաքացնում։ Տանը ցուրտ է, երեխաները մնացել են առանց ջեռուցման»,-ասաց նա։

Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի ծառայությունից Oragir.News-ին հայտնեցին, որ եղանակային պայմանների պատճառով դժվարությամբ են գտել վթարի վայրը․ «Աշխատակիցները առավոտից փնտրում էին։ Եղանակային պայմանների պատճառով շատ դժվարությամբ են գտել վթարի վայրը։ Կարծում եմ՝ մոտ մեկ ժամից հոսանքի խնդիրը կկարգավորվի»։

Հարցին՝ այդ տարածքում ինչո՞ւ են հաճախակի էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ լինում, քանի որ բնակիչները նշում են, որ պատահել է մեկ ամբողջ օր եղել են հոսանքազրկված, ՀԷՑ-ից պատասխանեցին, որ տների դիրքից ելնելով՝ ունենում են դժվար հասանելիություն վթարի վայրերում․ «Այսօր խնդիրն այլ էր։ Վթարը օդային գծի վրա է եղել, և ձյան պատճառով աշխատանքները դանդաղել են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ