Ներքին 3 տարի առաջ - 22:47 27-01-2023

Վահե Ղազարյանը ստո՞ւմ է․ ինչու են ՆԳ նախարարի հնչեցրած թվերը տարբերվում ԱՊՊԱ-ի հրապարակածից

2022-ին Ճանապարհատրանսպորտային պատահարները 2019-ի համեմատությամբ նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով և կազմել 4308։ Այս մասին հունվարի 26-ի նիստում հայտնել էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

ՆԳ նախարարի՝ նախորդ տարում Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում, սակայն ԱՊՊԱ բյուրոյի հրապարակած հատուցման դիմումների քանակի հետ։ Ըստ այդմ՝ հատուցման համար ստացվել է 25 633 պատահարի վերաբերյալ դիմում։ Նման ուսումնասիրություն արել էր նաև «Փաստերի ստուգման հարթակը» ու եկել էր եզրակացության, որ նախարարը ստում է, քանի որ ստացվում է, որ Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։

Oragir.News-ը ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս շեղումը։ Գաբրիելյանն ասաց, որ Ոստիկանությունում հաշվառվում են այն պատահարները, որոնց արդյուքում եղել է մարմնական վնասվածք կամ զոհ։

«ԱՊՊԱ-ն հրապարակել է նյութական վնասով վթարները։ Մեզ մոտ, իհարկե, արձանագրվում են բոլոր վթարները, սակայն հաշվառվում և որպես թիվ մենք հրապարակում ենք մարմնական վնասվածքով կամ զոհով ՃՏՊ -ները»։

Հարցին, թե ինչու չեն հրապարակում արձանագրվածների թիվը, Գաբրիելյանը պատասխանեց, որ այժմ գործում է նոր կարգ, ըստ որի՝ մինչև 100 հազար դրամ նյութական վնասի պարագայում, հնարավոր է, որ ոստիկանությունում որպես վթար չարձանագրվի էլ, որովհետև վթարի մասնակիցները ներքին համաձայնությամբ պայմանավորվում են դիմել միայն ԱՊՊԱ։

«Այսինքն, բոլորը չէ, որ մեր մոտով անցնում են։ Դեպքեր կան, որ մեզ չեն էլ դիմում, վթարից հետո վարորդները ներքին համաձայնությամբ դիմում են իրենց վնասը փոխհատուցելու համար»։

Նշենք նաև, որ Վահե Ղազարյանի հրապարակած թվերի համաձայն՝ ՃՏՊ-ների արդյունքում 2022 թ-ին վիրավորների թիվը նվազել է 646-ով և կազմել 6155, իսկ զոհերի թիվը կրճատվել է 20-ով և կազմել է 321։

Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի առաջ՝ 2020 թվականի ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման համար նախատեսվող հատկացումների ծավալը: Ըստ այդմ՝ առաջիկա երեք տարիներին Հայաստանում պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղվելու է շուրջ 15 մլրդ դրամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ