Ներքին 3 տարի առաջ - 20:28 26-01-2023

Քանի մարդու կյանք են խլել վթարները 2019-2022 թվականներին

Այսօր՝ կառավարության հերթական նիստի ընթացքում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է վթաների հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ թվեր:

«2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին: Այսպես. եթե 2019 թվականինց մինչև 2021 թվականը, բացառությամբ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում:

Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, 2022 թվականին 4308, 2019 թվականին 4799, վիրավորները 646-ով կամ 9,5 տոկոսով, 2022թ․՝ 6155, 2019թ․՝ 6008։ Զոհերի թիվը 20-ով կամ 5,9 տոկոսով. 2022 թվական՝ 321, 2019 թվականին 341: Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 825-ով կամ շուրջ 2 անգամ ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6,4-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4604-ը 4309-ի դիմաց»,- նշել է նա՝ հավելելով, որ 2019-2022թթ․ կտրվածքով Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 000-ով կամ 23 տոկոսով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՃՏՊ-ների թվի նվազման հարցում կարևորեց Պարեկային ծառայության դերը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պատահարները նվազել են հատկապես ծառայության ներդրման ժամանակահատվածում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին