Ներքին 3 տարի առաջ - 18:19 26-01-2023

Արդարադատության նախարարն աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարողին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի՝ Ծառայությունում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար: «Հատկանշական է, որ Արսեն Մնացականյանն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի հարկադիր կատարման ոլորտում: Լիահույս եմ, որ Ծառայության աշխատակազմն սատար կկանգնի պարոն Մնացականյանին՝ ստանձնած պաշտոնում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Մինասյանը:

Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ բոլոր ջանքերը կներդրվեն բարեփոխումների կատարման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ