Մամուլ 3 տարի առաջ - 08:33 26-01-2023

Վահե Հակոբյանը գործարքի՞ է գնացել իշխանությունների հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ապահովագրել է իրեն։

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի գրել էր, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Նաեւ գրել էինք, որ եթե Վահե Հակոբյանը մանդատը վայր դնի, շատ խնդիրներ չի ունենա:

Եվ, ահա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդություն արդեն ներկայացրել է Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով, իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այլեւս պատգամավոր չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ Վահե Հակոբյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ խոստացել, որ հիմնականում լուռ կմնա, սուր քննադատության չի ենթարկի իշխանությանը, եւ, որպես փոխհատուցում, իրավապահները նրա հանդեպ մի փոքր բարի կլինեն, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, նրա անունը կշոշափվի, նա կհարցաքննվի, սակայն վերջաբանը, ամեն դեպքում, բարի է լինելու:

Կարծես թե, մինչ այս պահը Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ըստ ամենայնի տված խոստումը պահում է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան