Ներքին 3 տարի առաջ - 21:56 23-01-2023

ՀՀ-ն կարող է օգտվել նաև Անթալիայի ֆորումի հարթակից՝ բարձրացնելու Արցախի ճգնաժամի հարցը․ Ռ․ Սաֆրաստյան

«Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ Անթալիայում նախատեսվող ֆորումից արդյունք, իհարկե, չեմ ակնկալում, բայց հավանաբար հույս ունեն բանակցային որևէ լուծման գալ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով, սակայն, ֆորումին Հայաստանի չմասնակցելու դեպքում օգուտ, իսկ մասնակցելու դեպքում որևէ վտանգ չի լինի։

«Ես, ճիշտն ասած, չեմ սպասում, որ կարող է կարևոր հարցեր քննարկվեն։ Թե ինչ հարցեր են քննարկվելու, հանդիպում լինելու է արտգործնախարարների միջև, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ։ Չի բացառվում, որ կարող է չլինել հանդիպում։ Այդ պատճառով որևէ հստակ կանխատեսում անելն այս պահին մի փոքր բարդ կլինի»,- ասաց փորձագետը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, սակայն, Հայաստանը կարող է օգտագործել նաև այդ հարթակը՝ առկա խնդիրների ու իրավիճակի իրական պատկերը ներկայացնելու համար։

«Խոսքը մասնավորապես վերաբերում է Լաչինի միջանցքի այս ագրեսիվ գործելաոճին ու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողություններին։ Այնտեղ, ըստ երևույթին, ներկա կլինեն տարբեր երկրների արտգործնախարարներ։ Կարծում եմ, որ այդ հարթակն օգտակար կարող է լինել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Թուրքիան այժմ անում է ամեն բան՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այդուհանդերձ, կոչ արեց ՀՀ արտգործնախարարի կողմից թուրքական կողմի հրավերն ընդունելու փաստը չդիտարկել ռուսական կողմից հրավերը մերժելու ֆոնին։

«Սրանք տարբեր երևույթներ են։ Սա դիվանագիտական ֆորում է։ Նա ուրիշ երևույթ էր։ Այն ժամանակ եռակողմ հանդիպում պետք է լիներ։ Այստեղ եռակողմ հանդիպման մասին խոսք չկա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով