Մամուլ 3 տարի առաջ - 08:06 21-01-2023

Դատախազությունում ծանր մթնոլորտ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը: Համակարգի փորձառու, պրոֆեսիոնալ կադրերը առնվազն տարակուսած են, որ մեկ օր անգամ համակարգում չաշխատած անձնավորությանը նշանակել են գլխավոր դատախազ:

Մյուս կողմից՝ զայրույթ է առաջացրել հրահանգը՝ ամեն ինչ անել ընդդիմադիրների նկատմամբ մաքսիմալ շատ վարույթներ հարուցելու համար: Այս ամենին գումարվում է այն, որ Վարդապետյանը, ինչպես դատախազությունում են ասում, իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համարում է «արթուրդավթյանականներ», առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո:

Զուգահեռ, ըստ մեր աղբյուրների, Վարդապետյանը անընդհատ «կոմպլեքս» ստուգումներ է նախաձեռնում, հատկապես դատախազության այն կառույցներում, որտեղ ղեկավար կազմի ազատման կամ փոփոխության հարց պետք է լուծի, կամ որտեղ փորձում են «հասկանալ» ազատման կամ տեղափոխության տրամաբանությունը, աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով:

Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավիրելու նպատակ է դրված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր